A
A
Բերեզովսկու թիմը պարտվեց
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Եվրո-2012-ի Հայաստան - Անդորրա ընտրական խաղից ընդամենը երկու օր անց իր թիմի կազմում մասնակցեց Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության հերթական տուրի հանդիպմանը:
Մերձմոսկովյան «Խիմկին» Սոչիում 1:2 հաշվով պարտվեց տեղի «Ժեմչուժինային»: Ռոման Բերեզովսկին մասնակցեց ամբողջ խաղին: Դաշտի տերերը հաղթական գոլը խփել են կասկածելի 11 մ հարվածից, ինչը դժգոհություն է առաջացրել հյուրերի մոտ:
Ի դեպ, «Ժեմչուժինայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտ Զեբելյանը: