Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմասնակցի միայն Լեւոն Արոնյանը

Սպորտ
f4f2687e75ff29231f114f4654d082e0

Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նոյեմբերի 5-14-ը Մոսկվայում կմասնակցի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի 5-րդ հուշամրցաշարին:

Նրա մրցակիցները կլինեն ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը, չինացի Վան Հաոն, ԱՄՆ-ի շախմատիստ Հիկարու Նակամուրան եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը:

Հուշամրցաշարի ավարտից հետո Լեւոն Արոնյանը եւ մնացած շախմատիստները արդեն կմասնակցեն կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Այստեղ հայ շախմատիստի մրցակիցներից կլինեն նաեւ նորվեգացի Մագնուս Կառլսենը, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը եւ այլք:

Մրցումների առաջին երկու օրերին մասնակիցները կանցկացնեն 28, իսկ վերջին օրը` 10 պարտիա: