Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵԽԽՎ ընդունած բանաձևի նշանակությունն ու հետևանքները. քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Սեպտեմբերի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձև, որի վերաբերյալ այս օրերին տարբեր գնահատաներ հնչեցին։ Արդյոք հայանպաստ կարելի՞ է համարել այն՝ այսօր քննարկում էր այս հարցի շուրջ։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը խուսափեց ավելի կոնկրետ սահմանում տալ, թե որքանով է բանաձևը հայանպաստ․ «Այսպիսի զեկույցներ պատրաստելուց փորձում են պահպանել հավասարակշռվածություն, և մենք ի սկզբանե պյաքարել ենք հենց այդ հավասարակաշռվածության դեմ՝ շատ լավ հասկանալով, որ քաղաքակական մարդականց դիրքորոշումը փոխելը շատ դժվար է»։

Ամիրյանը շեշտեց․ «Իրականում կա մի կարեւոր հարց՝ պատերազմը ո՞վ էր սկսել․ բանաձեւ հեղինակներն ունեի շատ լավ հղումներ, որոնք կարող էին անել ու ասել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, ինչպես օրինակ «Fridoom haous» -ի հաշվետվությունը , «CNN»-ի հարցազրույցը, բայց իրենք դրան չեն անդրադառնում եւ պարզապես ասում են, որ երկու պետություններն էլ պետք կատարեն իրենց պարտավորվածությունները»։

Նրա խոսքով՝ փաստաթղթում հստակ պետք է լինեն բոլոր կետերը, այդ թվում և բնակչության վերադարձի ու տարածքների մասին դրույթները։ Այնտեղ նշվում է, որ բնակչությունը չի կարող վերադառնալ, սակայն չի բացատրվում, թե ինչու։

ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն էլ հավաստիացրեց, որ այստեղ բախվում են քաղաքակականություն ու իրավունքը, և այդ մեծ բախումներում, ցավոք սրտի, պահպանվում են մեծ քաղաքակականության շահեր։

«Զեկույցի հենց վերնագրում արդեն կարելի է նկատել ընտրողականություն․ նպատակային կերպով նշված են մարդասիրական խնդիրներ, և վստահ եմ, որ զեկուցողները և քվեարկողները ունենալու են իրենց բացատրությունը, թե ինչու չեն արձագանքել ուժի կիրառման քաղաքականությանը, որովհետեւ ի սկզբանե նպատակ է դրվել անդրադարձ կատարել առավել չեզոք խնդիրներին, ինչպիսին մարդասիրական խնդիրներն են»,-նշեց Սիրանուշ Սահակյանը։