Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ձմռանն ընդառաջ․ Գորիս-Ստեփանակերտ հատվածում մասնագիտական խմբերի շուրջօրյա հերթապահություն կլինի (տեսանյութ)

Նախագահ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը:

Ըստ մասնագետների՝ 2021-2022 թթ․ձմռանն էլեկտրամատակարարման խափանումներ կարող են լինել միայն վթարների դեպքում:Երկրի ղեկավարը հանձնարարել է ձմռան տարեշրջանում, հատկապես՝ Գորիս-Ստեփանակերտ հատվածում սահմանել մասնագիտական խմբերի շուրջօրյա հերթապահություն՝ հնարավոր վթարներին արագ արձագանքելու նպատակով:

Արդեն դեկտեմբերի 1-ից պետության կողմից կսուբսիդավորվի միայն չգազիֆիկացված համայնքների և գազամատակարարում չունեցող շենքերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ սպառված գազի և կապի ծառայությունների դիմաց վճարումների փոխհատուցումը կպահպանվի մինչև 2022 թվականի մարտը:

Մանրամասները՝ Արցախի հանրային ՀԸ տեսանյութում