Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol hajastan
A A
Սպորտ

«Նորավանքը» հաղթեց «Վանին» և շրջանցեց նրան. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում առաջնության նորեկ «Նորավանքն» Չարենցավանում ընդունեց հենց այդ քաղաքը ներկայացնող «Վանին»:

Խաղն ավարտվեց այսօրվա դաշտի տերերի նվազագույն առավելությամբ: Միակ գոլը 23-րդ րոպեին հեղինակեց Սերգեյ Օռլովը:

«Նորավանքն» այս հաղթանակից հետո վաստակեց 8 միավոր, շրջանցեց հենց իր մրցակցին և բարձրացավ 6-րդ հորիզոնական: Չարենցավանը ներկայացնող «Վանը» 7 միավորով նահանջեց 8-րդ հորիզոնական: