Բացել լրահոսը Փակել լրահոսը
615309033dddf
A A
Քաղաքականություն

Freedom House-ը մտահոգություն է հայտնում

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել քրեական գործի առնչությամբ, որը հարուցվել է Facebook-ի օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությամբ վիրավորելու համար:

Կազմակերպությունը  նշում է,որ սա տեղի է ունենում ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունել է կառավարության պաշտոնյաների դեմ «լուրջ վիրավորանքները» քրեականացնող փոփոխություններ, ինչը նշանակում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա Հայաստանում, ներառյալ խոսքի ազատությունը:

«Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող այս հակասահմանադրական օրենքի կիրառումը»,-հայտնել է կազմակերպությունը:

Personanews.am