Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gvardiola 28.09.
A A
Սպորտ

Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դիմակայել Մեսսի-Մբապե-Նեյմար եռյակին. Պեպ Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի «ՊՍԺ»-ի հետ արտագնա խաղից առաջ խոսել է մրցակցի ֆանտաստիկ հարձակման գծի մասին:

 

«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դիմակայել Մեսսի-Մբապե-Նեյմար եռյակին: Հաշվի առնելով նրանց վարպետությունը, չեմ կարող ասել, թե ինչ է պետք անել նրանց կանգնեցնելու համար:

 

Նրանց դեռ ժամանակ է պետք իրար հասկանալու համար, սակայն վարպետությունը դրանից չի պակասում: Մեսսիի խաղամարկարդակն դժվար է նկարագրել: Այն, ինչին նա հասել է, կարելի է բացատրել միայն ֆենոմենով:

 

Մենք հասկանում ենք, որ շատ դժվար է լինելու մեր համար, սակայն միաժամանակ ձգտելու ենք հասնել մեր նպատակին: ֆուտբոլը շատ անկանխատեսելի է, ինչպես և կյանքը», - ESPN հեռուստաալիքով ասել է իսպանացի մասնագետը:

 

«ՊՍԺ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր, սեպտեմբերի 28-ին, ժամը 23:00-ին: Առաջին տուրում ֆրանսիական ակումբը ոչ-ոքի է խաղացել բելգիական «Բրյուգեի» հետ` 1:1, իսկ ահա անգլիական թիմը սեփական դաշտում 6:3 հաշվով ջախջախել է գերմանական «ՌԲ Լայպցիգին»: