Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստ
A A
Հասարակություն

Ովքե՞ր են որոշում կորոնավիրուսի թեստերի գինը

Քովիդ 19-ի թեստերի գների շուրջ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պատվաստման կամ 14 օրը մեկ թեստավորման համատեքստում վերջին օրերին լայն քննարկումներ են սկսվել։

Պատճառն այն է, որ 15-20 հազար դրամի փոխարեն այժմ թեստավորման արժեքը նվազել է մինչև 7-8 հազար դրամ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ա1+»-ը փորձեց ճշտել, թե ինչո՞վ են պայմանավորված գների փոփոխությունները։

Հայտնեցին, որ ոլորտը մրցակցային է, դաշտում գործում են 10-ից ավել տնտեսվարող սուբյեկտներ և չկան գերիշխող դիրք ունեցողներ: Թեստավորման գները տատանվում են 8000-15000 դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչև 20 000 դրամ։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գին սահմանելու որևէ լիազորություն չունի: Եթե առկա է նման կարգավորման անհրաժեշտություն, ապա դա պետք է տեղի ունենա օրենքով կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտով», - նշված էր պատասխանում։

Նշենք, որ այսօր Առողջապահության նախարարն էլ այսօր նշել էր, որ իրենց կառույցը թեստերի գնագոյացման հետ որևէ առնչություն չունի։

Հավելենք, որ տեսակետներ են շրջանառվում , որ քովիդի թեստերի ինքնարժեքը 1500-2000 դրամ է։