Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվի եւ Երեւանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը»․ Լավրով (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում կրակի ամբողջական դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարվա պայմանավորվածությունից հետո գլխավոր ձեռքբերումը իրավիճակի կայունացումն է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Սերգեյ Լավրովն ասել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

 «2020թ․նոյեմբերի 9-ից հետո գլխավոր արդյունքը կայունության հաստատումն ու պահպանումն է, ռուս խաղաղապահները զորախումբը նպաստում է, որպեսզի չլինեն բռնի գործողություններ։ Փոքր միջադեպերը, որ տեղի էին ունենում սկզբնական փուլում, արագ լուծվեցին։ Ուզում եմ ընդգծել, որ իրավիճակն այնտեղ կայուն է, թեպետ, խնդիրները քիչ չեն»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի եւ Երեւանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ։

«Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները օրերս Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ։ Որքան ես հասկանում եմ՝ նրանք համաձայնել են վերսկսել իրենց այցերը տարածաշրջան՝ տեղում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ զրուցելու համար։ Նաեւ Ստեփանակերտում են հանդիպումներ նախատեսված»,- ասել է Լավրովը: