Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում չեն մոռանում

Սպորտ
253234efd66ccdbbc9e40ce97af562e7

Ստամբուլի օդանավակայանում ադրբեջանական «Խազար» թիմի 6 ֆուտբոլիստներին թույլ չեն տվել նստել ինքնաթիռ` պատճառաբանելով, որ նրանք ուշացել են գրանցումից: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ուշագրավն այն է, որ նույն ժամանակ շարունակվել է մնացած ուղեւորների գրանցումը: Երբ ադրբեջանցի ֆուտբոլիստներից մեկը օդանավակայանի աշխատակցից հետաքրքրվել է, թե ինչու են նման խտրականություն դնում իրենց եւ մյուսների միջեւ, նրան պատասխանել են. «Պետք չէր, որ ձեր հավաքականը հաղթեր»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական խաղում պարտության էր մատնել հենց Թուրքիայի ազգային թիմին (1:0):

Ադրբեջանական թիմը, որը վերադառնալիս է եղել ուսումնամարզական հավաքից, թերի կազմով է մեկնել Բաքու: Ինչ վերաբերում է «ուշացած» ֆուտբոլիստներին, ապա նրանք մեկնել են հաջորդ չվերթով, ինչի համար հավելավճար են մուծել: