A
A
Ավստրալիայի և Իրաքի ֆուտբոլի հավաքականները չեն կարող խաղեր անցկացնել սեփական դաշտում
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրալիայի և Իրաքի ֆուտբոլի հավաքականներն աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային հանդիպումները կանցկացնեն չեզոք խաղադաշտերում: Այդ մասին տեղեկացնում է Ասիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Ավստրալիայի հավաքականն իր խաղերը չի կարող ընդունել սեփական դաշտում, քանի որ երկրի կառավարությունը խստացրել է սահմանափակումները կապված կորոնավիրուսի հետ: Իրաքի հավաքականի տնային խաղերը տեղափոխվել են չեզոք խաղադաշտ անվտանգության նկատառումներով:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Ավստրալիան հանդիպելու է Օմանի, իսկ Իրաքը` Լիբանանի հետ: Այդ խաղերը կկայանան Դոհայում: