Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի և Ադրբեջանի կանանց հավաքականները ոչ-ոքի խաղացին

Իսպանիայում ընթացող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունում կայացան 2-րդ տուրի հանդիպումները: 

Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի հետ: Մեր թիմի 3-րդ և 4-րդ համարները` Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը, հաղթանակ տարան, իսկ 2-րդ համար Լիլիթ Մկրչյանը պարտվեց: Այդպիսով, հանդիպման ելքը վճռվեց Էլինա Դանիելյան – Գյունայ Մամադզադա պարտիայում:

Սկզբում մեր շախմատիստուհին դիրքային առավելություն ուներ, սակայն վերջնախաղում նա սխալ թույլ տվեց և մրցակիցը նյութական առավելություն ստացավ: Էլինա Դանիելյանը փորձեց շտկել դրությունը, բայց` ապարդյուն: Պարտիայի 89-րդ քայլից հետո նա կանգնեցրեց ժամացույցը:

Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր և Հնդկաստանի ընտրանու հետ այժմ բաժանում է 2-3-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի ընտրանին, որը տարել է երկու հաղթանակ և ունի 4 միավոր:

Վաղը կկայանան 3-4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը նախ կհանդիպի Հնդկաստանի, ապա Իսպանիայի ընտրանու հետ: