Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pedro
A A
Սպորտ

Պեդրոն Հռոմի դերբիում տարբեր թիմերում գոլ խփած երրորդ ֆուտբոլիստն է

Հռոմի «Լացիոյի» իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը յուրահատուկ նվաճման է հասել «Ռոմայի» հետ կայացած խաղին։

Ինչպես տեղեկացնում է Opta թվիթերյան էջը, Հռոմի դերբիի պատմության մեջ նա դարձել է երրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլ խփել և «Լացիոյի», և «Ռոմայի» կազմում։ Մինչ այդ նման բան հաջողվել էր շվեդ Արնե Սելմոնսոնին ու սերբ Ալեքսանդր Կոլարովին։

Նշենք, որ իսպանացի կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել «Ռոմայի» հետ վերջին խաղում և օգնել է «Լացիոյին» հաղթանակ տանել 3։2 հաշվով։ 

Ի դեպ, Պեդրո Ռոդրիգեսը վերջին 40 տարվա ընթացքում առաջին ֆուտբոլիստն է, որը հռոմեական մի ակումբից տեղափոխվել է մյուս ակումբ։ Վերջին անգամ նման քայլի դիմել էր իտալացի Կառլո Պերոնեն, 1981 թվականին։