Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajtararutyun
A A
Սպորտ Պաշտոնական

«ՖԱ Լեռնային Արցախ» ակումբի հայտարարությունը

Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայում հանդես եկող «ՖԱ Լեռնային Արցախ» ակումբն ուշագրավ հայտարարություն է արել իր ֆեյսբուքյան էջում: 

Թանկագի՛ն հայրենակիցներ

Մեկ տարի առաջ այս օրը նենգ թշնամիները՝ Ադրբեջանը, Թուրքիան, միաջազգային ահաբեկչական տարբեր խմբավորումներն ուխտադրժորեն հարձակվեցին մեր հանրապետության վրա, հրթիռակոծեցին և կրակի տակ առան քնած խաղաղ բնակչությանը։ Հանցավոր այս հարձակումը, որին լուռ հետևում էր աշխարհը, դարձավ մեր գոյության ամենամեծ մարտահրավերը։

Այսօր «Լեռնային Արցախի» բոլոր անդամները գլուխ են խոնարհում մեր բոլոր նահատակների առաջ, գլուխ են խոնարհում հայրենիքի բոլոր պաշտպանների առաջ։

Այո՛, Արցախը ծանր վիրավոր է, բայց նա ողջ է, և բոլորիս պարտքն է անել հնարավորը, որպեսզի մեր երկիրն ապաքինվի։ Չլինի Արցախը, չեն լինի հայ ժողովուրդը և հայոց պետականությունը։

Կան բոլոր հնարավորությունները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին՝ պահպանելու Արցախը։ Պարզապես պետք է ճիշտ աշխատանք, անսասան հավատք և հայրենասիրություն։

Հավերժ փառք ու խոնարհում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած քաջորդիներին, ուժ և կորով՝ հայրենիքի պաշտպաններին։

Թող այս սուրբ հողը թեթև լինի մեր նահատակների համար, որպեսզի ամուր լինի մեր պաշտպանների համար։

 

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ:

 

Հիշեցնենք, որ 2020թ սեպտեմբերի 27-ի լույս գիշերը Ադրբեջանական բանակը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ առանց պատերազմ հայտարարելու հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա: Արցախյան 2-րդ պատերազմը տևել է 44 օր և ավարտվել նոյեմբերի 9-ին: