Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սարիի «Լացիոն» գոլառատ խաղում հաղթեց Մոուրինյոյի «Ռոմային». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Օլիմպիկո» մարզադաշտ եկած հանդիսականները, ինչպես նաև «կապույտ էկրաններով» խաղը դիտած ֆուտբոլասերները մեծ հաճույք ստացան Հռոմի հերթական դերբիից: Սարին ընդդեմ Մոուրինյոյի հակամարտությունն ավարտվեց առաջինի հաղթանակով` 3:2: Վաստակած երեք միավորները նոր հույս են ներշնչում «Արծիվների» գլխավորին: Մոուրինյոն տանուլ է տալիս իր առաջին հռոմեական դերբին», - այսպես է սկսում Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրի «Լացիո» - «Ռոմա» խաղի ռեպորտաժը «Տուտոսպորտ» օրաթերթը:

 

Հռոմի թվով 157-րդ դերբին, իրոք, բավական դիտարժան ստացվեց: Նախ երկու անգամ աչքի ընկան «Լացիոյի» ֆուտբոլիստները: «Ռոման» առաջին խաղակեսում մեկ գնդակ ետ բերեց, սակայն ընդմիջումից հետո կրկին առաջինը գոլ բաց թողեց: «Կարմրադեղինները» մնացած ժամանակում կարողացան ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը, երբ 69-րդ րոպեին խաղի մրցավարը VAR համակարգի օգնությամբ նշանակեց 11մ հարված:

 

Հանդիպման վեևջում խաղադաշտում բորբոքվեցին կրքերը և ֆուտբոլիստները սկսեցին պարզել հարաբերությունները: Բարեբախտաբար, մրցավարի երկու դեղին քարտերը սթափեցրին նրանց: 

 

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարայանն իր թիմի` «Ռոմայի» կազմում, մասնակցեց ամբողջ խաղին:

 

«Լացիոն» այս հաղթանակից հետո վաստակեց 11 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Ռոման» չնայած պարտությանը, շարունակում է 12 միավորով զբաղեցնել 4-րդ տեղը: