Բացել լրահոսը Փակել լրահոսը
դավիթ
A A
Հասարակություն

Մի խումբ անդամներով ուխտագնացություն իրականացրեցինք հայտնի Տնջրի ծառի տարածք և Ամարասի վանք․ Դ․ Բաբայան

Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը Պահպանողական կուսակցության ֆբ-յան էջում գրել է․
 
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Սեպտեմբերի 26-ին Արցախի պահպանողական կուսակցության մի խումբ անդամներով ուխտագնացություն իրականացրեցինք հայտնի Տնջրի ծառի տարածք և Ամարասի վանք։
 
Ազգային արժեքների պահպանումը, հայրենասիրությունը, միասնականությունն ու միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը, սրտացավ վերաբերմունքը հայրենիքի ու նրա ճակատագրի նկատմամբ այն կարևոր հիմքերն են, որոնք թույլ կտան պահպանել մեր երկիրը, ամոքել նրա վերքերը և ամուր կանգնել զարգացման ու հզորացման ճանապարհին։
 
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ: