Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

Միլան Միլանովիչը նշանակվել է Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է սերբ Միլան Միլանովիչը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

58-ամյա փորձառու մասնագետը տարբեր տարիներին աշխատել է Մոլդովայի «Շերիֆ», Ղազախստանի «Իրտիշ», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և «Ռադնիկ» թիմերում:

 Միլանովիչի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը և ֆիզպատրաստության սերբ մասնագետ Վլադիմիր Պրոչիկևիչը, որը Միլանովիչի հետ աշխատել է նաև ղազախական «Իրտիշում»: