Բացել լրահոսը Փակել լրահոսը
հռոմի պապ
A A
Քաղաքականություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել չփակել միգրանտների առջև դռները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզի ընթացքում կոչ է արել ընդունել միգրանտներին և չհեռացնել նրանց հույսից՝ նշելով, որ ցանկացած փակում հանգեցնում է բռնապետության և բռնության:

«Ցանկացած փակում և մեկուսացում, նրանց հեռացումը, ովքեր մտածում են ոչ այնպես, ինչպես մենք, հանգեցնում է ծայրահեղ դիրքորոշումների, ինչը ծնում է բռնապետություն և բռնություն։ Դա պատմության մեջ շատ չարիքների արմատներն են», – ասել է Հռոմի Պապը։ Քարոզը հեռարձակվել է Vatican News-ը։

«Մենք պետք է ավելի բաց աշխարհ կառուցենք, որտեղ ոչ ոք չի բացառվում», – ասել է քահանայապետը։