Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bavaria 25.09.
A A
Սպորտ

«Բավարիայի» գլխավոր մարզիչը նոր ռեկորդ սահմանեց, բայց թիմը` ոչ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլյան Նագելսմանը Գերմանիայի Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել:

 

Առաջնության 6-րդ տուրում մյունխենցիները նորանշանակ մարզչի ղեկավարությամբ հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել են «Գրոյթեր Ֆյուրտին»: Այդպիսով, 34-ամյա մասնագետը Բունդեսլիգայի պատմության մեջ դարձել է առաջին մարզիչը, որը նոր թիմի հետ 6 խաղում կարողացել է խփել 23 գոլ:

 

Սակայն, Յուլյան Նագելսմանին չի հաջողվել կրկնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի սահմանած ռեկորդը, ում ղեկավարությամբ «Բավարիան» անցած մրցաշարջանի առաջին 6 խաղերում խփել էր 24 գոլ` այսինքն, միջինը մեկ խաղում 4 գնդակ: