Բացել լրահոսը Փակել լրահոսը
242792332_878322659478037_2990749814710679818_n
A A
Քաղաքականություն

«Վերացնելու ենք պատերազմի բոլոր հետեւանքները ու շարժվելու առաջ»․ Մարությանը շնորհավորել է Ստեփանակերտի օրը

Քիչ առաջ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին շնորհավորական ուղերձ փոխանցեցի՝ բոլոր երեւանցիների եւ իմ անունից ջերմագին բարեմաղթանքներ հղելով ստեփանակերտցի մեր քույրերին ու եղբայրներին։  Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել՝ արհավիրքի պահին, թե ուրախության։ Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետեւ Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով վերացնելու ենք պատերազմի բոլոր հետեւանքները ու շարժվելու առաջ՝ դեպի անվտանգ ու բարեկեցիկ կյանք։

Տոկունություն եմ մաղթում մեր եղբայրներին եւ անսպառ հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ։

Խաղաղություն մեզ, եւ Աստված պահապան»,-գրել է նա։