Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+toms (1)
A A
Սպորտ

«Ալաշկերտ» - ՀԻԿ խաղի տոմսերը արդեն վաճառքում են

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ» - ՀԻԿ (Ֆինլանդիա) հանդիպման տոմսերն այսօրվանից հասանելի են առցանց տարբերակով։ Այդ մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Վաղվանից «Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպման տոմսերը հասանելի կլինեն նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում:

Տոմսերի արժեքն է․

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ

 

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։

 

«Ալաշկերտ» - ՀԻԿ խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:45-ին: