Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni 24.09.
A A
Սպորտ

Սլավիկ Հայրապետյանը պարտադիր ծրագրում 12-րդն է. գեղասահքի վարկանիշային մրցաշար

Հայաստանի գեղասահորդները սկսեցին պայքարը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար։

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող վարկանիշային մրցաշարում կայացել են տղամարդկան և կանանց պարտադիր ծրագրերը: Հայաստանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 69,89 արդյունքով գրավել է 12-րդ տեղը: Այսօր տեղի կունենան ազատ վարժությունները: Մեր մարզիկը հանդես կգա 4-րդ հերթափոխում:

Կանանց պարտադիր ծրագրում Հայաստանից պետք է հանդես գար Անաստասիա Գալուստյանը, սակայն նրա անունը բացակայում է մասնակիցների թվում:

Այսօր պարտադիր ծրագրով հանդես կգա Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ մեր պարային զույգը: Նրանք հայտավորված են 5-րդ խմբում և ելույթ կունենան 19 համարի տակ: Վաղը կկայանա ազատ ծրագիրը: