Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Իսկ ուր է Լեո Մեսին. «Կադիսի» երկրպագուները ծաղրել են «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայի 6-րդ տուրի «Կադիս» - «Բարսելոնա» խաղից հետո անդալուսյան ակումբի երկրպագուները ծաղրել են կատալոնյան թիմին: Նրանք հավաքվել են «Կադիսի» մարզադաշտի հյուրերի հանդերձարանի մոտ և անընդհատ երգել. «Իսկ ուր է Լեո Մեսին»:  

«Բարսելոնան» այս խաղում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Կադիսի» հետ, ընդ որում հյուրերը 25 րոպե խաղացել են 10 ֆուտբոլիստով: Կատալոնյան ակումբն այս տարվա օգոստոսի 5-ին հայտարարել էր, որ նոր պայմանագիր չի կնելու Լեոնել Մեսիի հետ, քանի որ դա հակասում է Լա Լիգայի նոր կանոնակարգին: «Բարսելոնան» առաջնությունում անցկացրած 5 խաղերում խփել է ընդամենը 8 գոլ և այժմ 9 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

«Կադիսը» երրորդ անգամ ոչ-ոքի խաղաց ընթացիկ մրցաշարում և վաստակած 6 միավորով գտնվում է 14-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Խաղի 68-րդ րոպեին նա դեղին քարտ է ստացել:

«Կադիսն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 26-ին, «Ռայո Վալյեկանոյի» դաշտում: