Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Ուդինեզե». թիմերի 100-րդ հանդիպումը` Մխիթարյանի մասնակցությամբ

Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրի վերջին խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Ուդինեզեին»: Դա երկու թիմերի թվով 100-րդ հոբելյանական հանդիպումն է:

Չորս տուրից հետո «Ռոման» վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: «Ուդինեզեն» իր ակտիվում ունի 7 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է հռոմեական թիմի մեկնարկային կազմում:

«Ռոմա» - «Ուդինեզե» խաղը կմեկնարկի ժամը 22:45-ին: Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ