Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (2)
A A
Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս  մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

 

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայում կապամոնտաժվի դեպի ձախ՝ դեպի Հովհաննիսյան փողոց երթևեկությունը կարգավորող T2 տիպի լուսացույցը և այսուհետ Գայի պողոտայից նշված ուղղությամբ երթևեկությունը կկարգավորվի T1 տիպի հիմնական լուսացույցի ազդանշաններով: