A
A
Հաղթեց Տիգրան Քոթանջյանը
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 9-րդ տուրում ոչ-ոքի խաղալով վրացի Դավիթ Մաղարաշվիլիի հետ, վաստակեց 7 միավոր եւ գրավեց առաջին տեղը:
Նրան համաքայլ ընթացող Կոնստանտին Շանավան (Վրաստան), այս տուրում պարտվեց Եվգենի Վորոբյովին (Ռուսաստան): Նրանք, ինչպես նաեւ Դավիթ Մաղալաշվիլին (Վրաստան) եւ Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան) վաստակեցին 6,5-ական միավոր: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով 2-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Շանավան եւ Վոլկովը:
Կանանց հաշվարկում լավագույն արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Նազի Պաիկիձեն (Վրաստան), որը 5 միավորով զբաղեցրեց 22-րդ տեղը: Նա կազմակերպիչների կողմից արժանացավ հատուկ մրցանակի: