Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Զինվորական հոսպիտալում բացվեց վերականգնողական նոր բաժանմունքը (տեսանյութ)

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում նորոգված և կահավորված վերականգնողական բաժանմունքի բացումն էր այսօր։ Բաժանմունքը նորոգվել և կահավորվել է «Sante Armenie»-ի հովանավորությամբ։

«Sante Armenie»-ն, որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ «բուժենք Հայաստանը», ստեղծվել է 44-օրյա պատերազմի սկսվելու հենց հաջորդ օրերից Ֆրանսիայում՝ մի շարք բժիշկների և վիրաբույժների կողմից։

Ժամանելով Արցախ ու Հայաստան՝ նրանք առաջին բուժօգնություն էին ցուցաբերում պատերազմից տուժածներին ու կյանքեր փրկում։

Նյարդաբան Կարինե Շահբազյանի խոսքով՝ զինվորների վերականգնողական բուժումը չի անցկացվում մեկ մասնագետի միջոցով։ Պրոֆեսիոնալ խումբը օգնում է զինվորներին ու կարևոր է, որ նրանք սովորեն միասին ու փոխկպակցված աշխատել․ «Այստեղ լինելու են լավագույն ապարատներն ու սարքավորումները։ Հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանն էլ նշեց, որ բավականին հագեցած բաժանմունք է լինելու, բոլոր մասնագետներն էլ արդեն պատրաստ են ու հույս ունեն, որ բոլորի վերականգնումը արագ կընթանա՝ շնորհիվ այս բաժանմունքի։ Թեև սարքավորումները դեռևս բաժանմունքում չէին, Վահան Գևորգյանը վստահեցրեց, որ դրանք արդյունավետ և որակյալ են։

Ֆրանսիայից նաև երիտասարդ մասնագետներ են ժամանել Հայաստան՝ մեր զինվորների հետ աշխատելու։ Նրանք մեծ ոգևորոթյամբ են միացել ծրագրին, նրանցից մեկը հայ է, մյուսը՝ հայկական արմատներ ունի, իսկ երկուսը ֆրանսիացի են, նշում են, որ առանց տատանվելու արձագանքել ու համաձայնել են առաքելություն իրականացնել Հայաստանում։