Բացել լրահոսը Փակել լրահոսը
73552_b
A A
Հասարակություն

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Սեպտեմբերի 23-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ Այս մասին  հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցել են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։