Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս մահ
A A
Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939, մահվան՝ 19 դեպք

Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք: Ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1197 է: