Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan 22.09.
A A
Սպորտ

Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը դժգոհ է պետական պարգևավճարներից

Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանվոլատ Թեդերը քննադատել է երկրի ղեկավարության կողմից մարզիկներին ու մարզիչներին հատկացվող պարգևավճարների չափը։

«Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար Ռուսաստանն այժմ վճարում է 56 հազար դոլար։ Դա ավելի քիչ է, քան Ուզբեկստանում, Վրաստանում կամ Ադրբեջանում։ Մենք վերջին տեղում են խորհրդային հանրապետությունների մեջ։

Բացի այդ, օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները պարգևատրվում են շքանշաններով, ավտոմեքենայով, իսկ ահա նրանց պատրաստող մարզիչները Կրեմլ հրավիրվում են որպես սովորական ունկնդիրներ։ Մի՞թե մեր նման հզոր երկրում միջոցներ չկան մարզիչների համար։

Հետաքրքիրն այն է, որ եթե դու արտասահմանցի մասնագետ ես, ապա քեզ ամսական ամենաքիչը վճարում են 10 հազար դոլար, իսկ եթե արտասահմանցի չես, ապա 130 հազար ռուբլուց ավելի չես կարող ստանալ։ Զարմանալի է, թե ովքեր են նման որոշումներ կայացնում», - ասել է անվանի մասնագետը, ում երեք սաները ոսկե մեդալ են նվաճել վերջերս Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերում։