Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 22.09.
A A
Սպորտ

Պատրաստ է չեմպիոնների լիգայի 2022թ եզրափակիչի պաստառը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2021-22թթ մրցաշրջանի կազմակերպիչները ներկայացրել են եզրափակիչ հանդիպման պաստառը։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլի եվրոպական միության պաշտոնական կայքը։

Եզրափակիչ խաղը կայանալու է 2022թ մայիսի 28–ին, Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ-Արենա» մարզադաշտում։ Խաղի կազմկոմիտեի ղեկավար Ալեքսեյ Սորոկինն ասել է, որ պաստառի հեղինակներն առաջնորդվել են սովետական և ռուսական գեղանկարչության երկու ուղղություններով՝ աբստակցիոնիզմով և սուպրեմատիզմով։

«Պաստառի վրա պատկերված են քաղաքի տարբեր խորհրդանիշները՝ Պալատական կամուրջը, պղնձե ձիավորը, Լախտայի կենտրոնը և այլն», - պարզաբանել է կազմկոմիտեի ղեկավարը։