Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo (3)
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն և նրա գործակալը չեն կատարել «Յուվենթուսին» տված խոստումը

Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն չի կատարել իր տված բանավոր խոստումը «Յուվենթուսին», որը իտալական ակումբը քննարկել էր հայտնի հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:

Վերջինս օգոստոսի սկզբին տեղեկացրել էր թուրինյան ակումբին, որ իր հաճախորդը ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ, որին «Յուվենուսի» ղեկավարները պատասխանել էին, որ դեմ չեն տեղափոխությանը, սակայն դա պետք է տեղի ունենա մինչև օգաստոսի 15-ը, որպեսզի իրենք փոխարինող գտնելու ժամանակ ունենան:

Սակայն, Ժորժե Մենդեշը պայմանավորված օրը կապ չի հաստատել իտալացիների հետ: Վերջիններս մտածել են, որ Քրիշտիանու Ռոնալդուն որոշել է մնալ թիմում: Եվ ահա, օգոստոսի 27-ին ֆուտբոլիստի գործակալը իտալական ակումբին տեղեկացրել է, որ նա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Յուվենթուսը» ստիպված տվել է իր համաձայնությունը: Ակումբը շտապ կարգով ձեռք է բերել անգլիական «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինին: Վերջինս առայժմ չի արդարացնում թուրինցիների սպասելիքները և անցկացրել է ընդամենը 2 անարդյունավետ խաղ: Իսկ ահա Քրիշտիանու Ռոնալդուն արդեն 4 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 3 խաղում: