Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kone 22.09. (1)
A A
Սպորտ

«Արարատի» առանցքային հարձակվող Մորի Կոնեն հանդես կգա Հունգարիայում

Իվուարցի հարձակվող Մորի Կոնեն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլի ակումբի պաշտոնական կայքը: Հունգարական «Ույպեշտ» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերվել նրա տեղափոխության շուրջ։ 

Մորի Կոնեն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

Կոնեն առանցքային դեր է ունեցել 2020/21 մրցաշրջանում «Արարատի» գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային 6 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ՝ այդ թվում 2 գոլ խփելով եզրափակիչ խաղում։

Եվրագավաթներում 26-ամյա ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկացրել է 4 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ։