Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Շուրջ 100 ուխտավորներ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք (տեսանյութ)

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են շուրջ 100 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանք: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
 
Մարտունու շրջանի սահմանագծի մոտ գտնվող սրբավայր են այցելել ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից և այլ երկրներից:
 
«Մենք եկել էինք Հայաստանից, շատ էինք ուզում գալ, բայց վախի և գալու հնարավորության հետ կապված խնդիրներ կային, բայց խաղաղապահների շնորհիվ մենք կարողացանք ապահով գալ այստեղ: Խաղաղապահները շատ հարգալից են մեզ հետ, շնորհակալություն», - ասել է ուխտագնաց Գայանե Մխիթարյանը:
 
Խաղաղապահները ապահովում են ուխտավորների անվտանգությունը Ամարասի վանական համալիր այցի և եկեղեցական ժամերգությունների ընթացքում:
 
«Ռուս խաղաղապահները ապահովում են Ամարասի վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը: Այս սրբավայրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը », - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլեւը: