Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan kanajq 21.09.
A A
Սպորտ

Հայաստանի կանանց հավաքականը Երևանում պարտվեց Լեհաստանին. ԱԱ-2023

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը աշխարհի 2023թ առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում սեփական դաշտում ընդունեց Լեհաստանի ազգային թիմին:

Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 27-րդ րոպեին հեղինակեց Վերոնիկա Զավիստովսկան:

Այդպիսով, Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընտրական մրցաշարի մեկնարկում, իսկ Լեհաստանը տարավ առաջին հաղթանակը և վաստակեց 4-րդ միավորը:

Հաջորդ խաղը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 21-ին, Ալբանիայում: