Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատը» հավասարվեց առաջատարին, իսկ ԲԿՄԱ-ն կրեց 7-րդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի երկրորդ խաղում մրցաշարի ետնապահ ԲԿՄԱ-ն սեփական դաշտում ընդունեց 2-րդ տեղում ընթացող «Արարատին»:

 

Խաղն ավարտվեց արարատցիների վստահ հաղթանակով: Յակուբա Սիլուեն առաջին խաղակեսում առաջ մղեց հյուրերին, իսկ երկրորդում Իսա Ալիուն ամրապնդեց առավելությունը` 0:2:

 

Այդպիսով, «Արարատը» տարավ 6-րդ հաղթանակն առաջնությունում և վաստակած միավորներով հավասարվեց մաինձնյա առաջատար «Արարատ-Արմենիային», որը դեռ պետք է խաղ անցկացնի «Ուրարտուի» հետ: ԲԿՄԱ-ն կրեց 7-րդ անընդմեջ պարտությունը և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: