Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործը հասավ խորհրդարան

Սպորտ
d660e683b023d2617609b979c09fa18a

Թուրքական լրատվամիջոցները իրենց երկրի խորհրդարանին խնդրել են քննարկել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ազգային թիմի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի միջեւ կնքած պայմանագիրը եւ չեղյալ ճանաչել այն: Դրանք նման պահանջ են ներկայացրել այն բանից հետո, երբ երկրի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց` Բաքվում զիջելով Ադրբեջանի հավաքականին` 0:1 (մինչ այդ ադրբեջանցիները երեք պարտություն էին կրել):

Սակայն 63-ամյա հոլանդացի մասնագետը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: «Այդ օրը Ադրբեջանը շատ լավ խաղաց: Հույս ունեմ, որ ադրբեջանցիները հետագայում էլ անակնկալներ կմատուցեն»:

Ի դեպ, Թուրքիայի ազգային հավաքականի փորձառու ֆուտբոլիստ Էմրե Բելյօզուղլուն հայտարարել է, որ հեռանալու է թիմից: