Բացել լրահոսը Փակել լրահոսը
12292
A A
Քաղաքականություն

Չինաստանի վարչապետն Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ձերդ Գերազանցություն, Պարոն վարչապետ,

 
 

Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»,-նշել է Չինաստանի վարչապետը: