Բացել լրահոսը Փակել լրահոսը
242395174_718182125779827_6504230797846023636_n
A A
Պաշտոնական

Սերժ Սարգսյանն այցելել է «Արցախի հերոս», գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրմին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան, Անկախության 30-ամյակի առթիվ, ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել: Այս մասին տեղեկացնում է 3-րդ նախագահի գրասենյակը։
 
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է իր մարտական ընկերոջ՝ «Արցախի հերոս», Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրմին, ծաղիկներ խոնարհել և հարգել մարտական փառահեղ ուղի անցած հերոսի հիշատակը: