Բացել լրահոսը Փակել լրահոսը
կոպիրկին
A A
Քաղաքականություն

Ցանկացած մարտահրավեր կարող է հաղթահարվել միայն համատեղ ջանքերով․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Անկախության օրվա առթիվ: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն անցել է դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն դառնալու դժվարին ուղի՝ համընթաց քայլելով ժամանակի հետ, պահպանելով իր արժեքներն ու ինքնությունը: Անցած տասնամյակներն ապացուցեցին մեր երկրների և ժողովուրդների միջև իսկապես եղբայրական կապերի անձեռնմխելիությունը`միավորված ընդհանուր պատմական անցյալով:

Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների և մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաստատեցին, որ մեր ժամանակների ցանկացած մարտահրավեր կարող է հաղթահարվել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշինքը, որը հիմնված է խորը պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների ընդհանուր շահերի վրա, այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում մեր երկրների հաջող զարգացման գրավականն է:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ բարեկեցություն, խաղաղ երկինք»: