Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան
A A
Քաղաքականություն

Այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ․ Ծառուկյան

Սիրելի՛ հայ ազգ, սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն,

Շնորհավորում եմ բոլորիս՝ 30 տարի առաջ մեր ազգի կայացրած օրհնյալ որոշման առթիվ:

30 տարի առաջ սեպտեմբերի 21-ը  ամսաթիվ լինելուց զատ վերածվեց ազգի ինքնության, ազգի միասնականության, անկոտրում կամքի ու հավատի սիմվոլի:  Այս մասին գրառում էկատարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Նորանկախ հայկական պետականությունը կոփվեց բազմաթիվ փորձություններում, որոնք գուցե հնարավոր չլիներ հաղթահարել, եթե չլիներ ազգի միասնականությունը, ազգային պետություն ունենալու համընդհանուր երազանքը և պատմական հայրենիքում ազատ ապրելու անխախտ ուխտը:

Ինչպես անկախության առաջին օրերին, այնպես էլ հենց այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ: Մարտահրավերներ, որոնք պարտավոր ենք հաղթահարել համազգային վճռականությամբ: Այլ ճանապարհ չկա՛:

Անկախության տոնի խորհուրդը պիտի ամուր մնա մեր և մեր սերունդների կյանքում: Ուղիղ մեկ տարի առաջ մի ամբողջ սերունդ՝ անկախության սերունդ, ելավ սրբազան պայքարի՝ հանուն նրա, որ մեր հայրենիքը շարունակի ապրել, ապրել ազատ և միասնական:

Ուստի հավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, ովքեր այսօր Եռաբլուրից են մեզ հսկում: Արժանի՛ լինենք նրանց լուսավոր հիշատակին, պաշտպա՛ն լինենք մեր հայրենիքին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»: