Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hakobyab 20.09.
A A
Սպորտ

Վարուժան Հակոբյանը 2-րդ տեղն է գրավել Լաս Վեգասի շախմատի միջազգային մրցաշարում

Միացյալ Նահանգները ներկայացնող հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել Լաս Վեգասում կայացած շախմատի միջազգային մրցաշարում:

Մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նա ետ է մնացել միայն ռուսաստանցի Վլադիմիր Բելոուսից, որը ցույց է տվել 8 միավոր արդյունք: Հաղթողը կստանա 3300 դոլար պարգևավճար, իսկ 2-րդ տեղը` 1800:

Հայազգի մեկ այլ շախմատիստ Ռոբերտ Հակոբյանը հիվանդության պատճառով մասնակցել է 7 տուրի: Նա վաստակել է 3 միավոր և գրավել 29-րդ տեղը: