Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess sarja 20.09.
A A
Սպորտ

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթեց և մոտեցավ Հայկ Մարտիրոսյանին.  Sharjah Masters

ԱՄԷ-ում ընթացող շախմատի 4th Sharjah Masters մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթեց մարոկացի Մոհամեդ Տիսիրին: Նա վաստակեց 2 միավոր և բարձրացավ 37-րդ հորիզոնական:

Արամ Հակոբյանը դեռևս կես միավորով ետ է մնում Հայկ Մարտիրոսյանից, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց շվեյցարացի գրոսմայստեր Սեբաստյան Բոգների հետ:

Մեր երրորդ մասնակիցը` Տիգրան Կ. Հարությունյանը, չկարողացավ հաղթել գերմանացի միջազգային վարպետ Ռոբերտ Բասկինին և բավարարվեց ոչ-ոքիով: Նա 1,5 միավորով զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը:

Մրցաշարային աղյուսակն այժմ գլխավորում են չորս շախմատիստներ, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: 

Վաղը կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կմրցի ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբոևի հետ: Արամ Հակոբյանը սևերով կհանդիպի ալժիրցի Բիլել Բելաշենի հետ, իսկ Տիգրան Կ. Հարությունյանի հերթական մրցակիցը ուկրաինացի Օլեգ Ռոմանիշինն է:

 

Հիշեցնենք, որ շախմատի 4th Sharjah Masters մրցաշարին մասնակցում են 60 շախմատիստ, այդ թվում 44 գրոսմայստեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: