Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+grigoryan
A A
Սպորտ

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Նորավանքի» հետ խաղից հետո հրաժարական է տվել: Ռուսաստանցի մասնագետն այդ մասին հայտնել է ետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեկ տուր առաջ ես արդեն հրաժարական էի ներկայացրել ակումբի նախագահին, սակայն նա չընդունեց այն: Սակայն, ես զգում եմ, որ այլևս չեմ կարող շտկել թիմի գործերն առաջնությունում: Դա պետք է կատարի մեկ ուրիշ մարզիչ», - հանդիպումից հետո ասել է գլխավոր մարզիչը:

Ալեքսանդր Գրիգորյանը «Ալաշկերտը» գլխավորել էր այս տարվա մայիսին և նրա հետ միանգամից դարձել Հայաստանի չեմպիոն: Նրա ղեկավարությամբ թիմը հաղթահարելով ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը, նվազագույնն ապահովեց իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայում:

Այդ մրցաշարի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել է Թել Ավիվի «Մաքաբիին»: Հաջորդ հանդիպումը թիմն անցկացնելու է սեպտեմբերի 30-ին: