Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» և «Նորավանքը» չպարզեցին հաղթողին

Երևանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայում Թել Ավիվի «Մաքաբիից» կրած պարտությունից հետո առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի Պրեմիեր լիգայում:

Հանրապետության չեմպիոնը 7-րդ տուրի մեկնարկային խաղում սեփական դաշտում ընդունեց առաջնության նորեկ «Նորավանքին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

Ալաշկերտցիները 5 խաղում վաստակել են 2 միավոր և զբաղեցնում են նախավերջին` 9-րդ տեղը: «Նորավանքը» 7 խաղից հետո ունի 5 միավոր և այժմ ընթանում է 7-րդ հորիզոնականում: