Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+spartak
A A
Սպորտ

Մոսկվայի «Սպատակը» անցած ամռանը ցանկացել է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբն անցած ամռանը ցանկացել է պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է Metaratings.ru կայքը:

Այն բանից հետո, երբ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվել է Հռոմի «Ռոմայում» և ֆուտբոլիստն ազատ կարգավիճակ է ստացել, մոսկովյան ակումբը փորձել է ձեռք բերել նրան: «Կարմիր-սպիտակների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան դեմ չի եղել այդ գործարքին:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Հենրիխ Մխիթարյանի «Սպարտակ» տեղափոխվելուն խոչընդոտել են երկու գործոններ: Առաջինը նրա աշխատավարձի չափն է, որը «Ռոմայում» կազմել է 3,5 մլն եվրո տարեկան: Ռուսական ակումբը հնարավորություն չի ունեցել նման աշխատավարձ վճարել: Բացի այդ, հայ ֆուտբոլիստի գործակալը` Մինո Ռայոլան, հազվադեպ է համագործակցում Ռուսաստանի ակումբների հետ, քանի որ ցածր են կանխավճարի չափերը:

Սակայն, Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած առանձնազրույցից հետո որոշել է մնալ իտալական ակումբում և ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը:

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում արդեն անցկացրել է 6 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: