A
A
Քրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփել 66 մարզադաշտերում, այդ թվում` «Հանարապետականում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է նոր ռեկորդներ սահմանել:
Ինչպես նշում է «Եվրոսպորտ» հեռուստաալիքը, պորտուգալացի հարձակվողը գոլ խփելով Լոնդոնի «Վեսթ Հեմի» հարկի տակ՝ սահմանել է նոր ռեկորդ: Այդպիսով՝ նա գոլի հեղինակ է դարձել աշխարհի 66-րդ մարզադաշտում: Այդ ցուցանիշով Ռոնալդուն առաջ է անցել Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչից, ով աչքի է ընկել 64 տարբեր մարզադաշտերում:
Ի դեպ, Քրիշտիանու Ռոնալդուի համար հաջողակ մարզադաշտերից է Երևանի «Հանրապետականը»: Նա Պորտուգալիայի հավաքականի կազմում երկու անգամ հանդես է եկել մեր մոտ և խփել է 4 գոլ: