Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+verona
A A
Սպորտ

«Ռոման» պարտվեց նախավերջին տեղում գտնվող «Վերոնային». Մխիթարյանը փոխարինման մտավ

Հռոմի «Ռոման» առաջին պարտությունը կրեց Ա սերիայի ընթացիկ առաջնությունում` չորրորդ տուրի խաղում 2:3 հաշվով զիջելով նախավերջին տեղում ընթացող «Վերոնային»:

Առաջին խաղակեսն անցավ հռոմեացիների առավելությամբ, որոնք էլ 36-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ թիմի ավագ Լորենցո Պելեգրինին: Երկրորդ կեսը վստահ սկսեցին դաշտի տերերը, որոնք 10 րոպեում ոչ միայն խփեցին պատասխան գոլը, այլև առաջ անցան հաշվի մեջ:

«Ռոման» մրցակցի պաշտպանի սխալի հաշվին չորս րոպե անց վերականգնեց հավասարությունը, սակայն շատ շուտ էլ հայտնվեց հետապնդողի դերում, քանի որ 63-րդ րոպեին Դավիդե Ֆարաոնին երրորդ գնդակն անցկացրեց հռոմեացիների դարպասը:

Հյուրերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անմիջապես խաղադաշտ մտցրեց իր հարվածային ֆուտբոլիստներին` Հենրիխ Մխիթարյանին, Կառլես Պերեսին և Էլ Շարավիին, սակայն փոխել խաղի ընթացքնայդպես էլ չստացվեց:

Արդյունքում, «Վերոնան» տարավ առաջին հաղթանակն ընթացիկ մրցաշարջանում և 19-րդ տեղից բարձրացավ 14-րդ հորիզոնական: «Ռոման» կրեց իր անդրանիկ պարտությունը պորտուգալացի մարզչի գլխավորությամբ և այժմ 9 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:

Հաջորդ խաղը թիմը կանցկացնի սեպտեմբերի 23-ին, սեփական դաշտում, «Ուդինեզեի» հետ: