Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armchess
A A
Սպորտ

Ոչ-ոքի․ Հայաստան - Ուկրաինա շախմատային հակամարտությունն ավարտվեց․ Sharjah Masters 

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի 4th Sharjah Masters մրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Մեր երեք գրոսմայստերներից երկուսը մրցեցին Ուկրաինայի շախմատիստների հետ: Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Պավել Էլյանովի հետ, իսկ Արամ Հակոբյանը սևերով միավորը կիսեց Օլեգ Ռոմանիշինի հետ: Տիգրան Կ. Հարությունյանը սպիտակներով հաշտություն կնքեց իրանցի Սարասադատ Խադեմալշարիեի հետ:

Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են հնդիկ Նարայանան ու իրանցի Տաբատաբաեին: Հայկ Մարտիրոսյանը 2 միավորով գտնվում է 21-րդ հորիզոնականում: Արամ Հակոբյանն ու Տիգրան Կ. Հարությունյանը վաստակել են 1-ական միավոր և այժմ զբաղեցնում են 46-րդ և 49-րդ տեղերը:

Վաղը կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը սևերով կհանդիպի շվեյցարացի Սեբաստյան Բոգների հետ: Արամ Հակոբյանի մրցակիցը մարոկացի Մոհամեդ Տիսիրն է, իսկ Տիգրան Կ. Հարությունյանինը` գերմանացի Ռոբերտ Բասկին:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 60 շախմատիստ, այդ թվում 44 գրոսմայստեր: Այն կավարտվի սեպտեմբերի 25-ին: