Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ովքեր դարձան «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ»-ակիր (տեսանյութ)

Հայտնի են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարի հաղթողները։ Մրցանակների հանձմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Մրցաշարին  մասնակցել է 350 հոգի` կանայք և տղամարդիկ, որոնք պայքարում էին ընդհանուր 15 մլն դրամ մրցանակային ֆոնդի  համար։ Նրանցից 80-ը ստացավ մրցանակ։

«ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարը, որի գաղափարի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, անցկացվում էր երկու տարիքային խմբով։

Առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, և երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։ 

1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացան 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։

«36-ից բարձր կանայք» տարիքային խմբում ՝  1-ին տեղը գրավեց Սաթենիկ Մնացականյանը,  2-րդը` Ռուզաննա Հովասափյանը, 3-րդը՝ Արփինե Նավասարդյանը։

«41-ից բարձր տղամարդիկ» տարիքային խմբում` 1-ին տեղը զբաղեցրեց  Կարեն Բարսեղյանը, 2-րդ տեղ` Արտյոմ Գալստյանը, 3-րդ տեղ` Մարկ Մարտիրոսյանը։

«18-35 տարեկան կանայք» տարիքային խմբում   հաղթող ճանաչվեց Անի Ավագյանը, 2-րդը Նարե Ղարիբյանն էր,3-րդը՝ Լիլիթ Հարությունյանը։

«18-40 տարեկան տղամարդիկ» տարիքային խմբում ամենաարագը  Արա Սարգսյանն էր, 2-րդ տեղը` Սերգեյ Պողոսյանը, 3-րդ տեղը գրավեց Անանիա Ոսկանյանը։